Թուրքիան ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմ անվանակարգում ներկայացնելու է այս տարվա Կաննի կինոփառատոնի հաղթող Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմը: Գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական «T24» լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիան առաջինն է, որ արդեն ֆիլմ է ներկայացրել հաջորդ Օսկարի համար: Թուրքիայի ընտրությունը դրական գնահատականի արժանացել թուրք կինեմատոգրաֆիստների կողմից:
Կայքը ներկայացրել է օտարալեզու ֆիլմերի անվանակարգում թուրք ռեժիսորի հավանական մրցակիցներին: Ուշագրավ է, որ մրցակիցների շարքում նշված է նաև թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը: Ակնկալվում է, որ Գերմանիան հենց այդ ֆիլմը կներկայացնի Օսկարին: Սակայն դրա համար կա մեկ պարտադիր պայման. Օսկարի թեկնածու ֆիլմերը հենց ներկայացնող երկրում պետք է մեծ էկրան բարձրանան ամենաուշը մինչև սեպտեմբերի վերջ: Իսկ ահա Աքինի «Հատում» ֆիլմի գերմանական պրիմերիան դեռևս նշանակված է հոկտեմբերի 16-ին: