▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը՝ «Արարատի» տիտղոսային հովանավոր

Երևանի «Արարատը» հովանավորչական պայմանագիր է ստորագրել Fastex ընկերության հետ: Այսուհետ Fastex-ը հանդիսանում է «Արարատի» տիտղոսային հովանավորը:

Այս համաձայնագիրը միավորում է ամենամեծ պատմություն ունեցող հայկական ակումբն ու նորարարական և արագ զարգացող հայկական ընկերությունը՝ երկրպագուների համար նոր, ավելի վառ տպավորություններ ստեղծելու նպատակով:

Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։

«Արարատ-73»-ի  փառահեղ հաղթանակների 50-ամյակի տարում շատ ուրախալի է մեր կողքին նման ընկերություն ունենալը։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկկողմանի օգտակար և արդյունավետ, իսկ դրա արդյունքները տեսանելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող «Արարատի» բազմաթիվ երկրպագուների համար,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Ուրախ ենք ընդլայնելու Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում այնպիսի հեղինակավոր ֆուտբոլային բրենդի հետ, ինչպիսին «Արարատն» է», իսկ ԽՍՀՄ առաջնությունում և գավաթում տարած հաղթանակների 50-րդ տարեդարձն էլ ավելի խորհրդանշական ու արժեքավոր է դարձնում համագործակցությունը մեր ընկերության համար,- ասել է Fastex-ի սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին