▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղե՞լ են, թե ոչ այլմոլորակայիններ և թռչող ափսեներ Հայաստանում

Այլմոլորակայինները և թռչող ափսեները մեր մեջ: Հայաստանում նրանք եղե՞լ են, թե ոչ: Շատ հարցերի պատասխանները կներկայացնեմ ստորև.

Թռչող ափսեների, այլմոլորակայինների մասին հիշատակությունները շատ հին են, անջնջելի ու խորը: Դրանք հասնում են մինչև ժայռապատկերներ: 1940-50-ականներին ձևավորվեց ուֆոլոգիան` որպես էզոթերիկ գիտության մի ճյուղ: ՈՒՖՕ, ՉԹՕ-ի անգլերեն տարբերակն է: Դրանով զբաղվողները կոչվեցին ուֆոլոգներ: Թռչող ափսեների մասին լուրջ ուսումնասիրություններ անում էին ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և մյուս հզոր երկրներում: Միայն թե այս ամենը հիմնականում գաղտնի էր պահվում` ռազմական ուժերի կամ հատուկ ծառայություների վերահսկողությամբ: Ամերիկայում ստեղծվեց ուֆոլոգիական հզոր կենտրոն, ինստիտուտ, որտեղ մինչև այսօր միլիոն փաստ չասենք, հաղորդագրություն է հավաքվել: Ուղիղ 40 տարի առաջ Բյուրականում Վիկտոր Համբարձումյանի մասնակցությամբ տեղի է ունեցել դռնփակ նիստ` չհայտնաբերված թռչող օբյեկտների մասին: Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները քննարկում էին արտաերկրային կյանքի խնդիրը, լուրջ գիտական քննարկումը եղել է փակ, առանց լրագրողների, մի քանի արարողակարգային լուսանկարում և վերջ: Հայաստանի ուֆոլոգիական կենտրոնը ստեղծվել է 1989 թվականին: Առաջին անգամ հենց այս դռների հետևում հավաքվեցին մարդիկ, որոնց միավորում էր մեկ բան` անհասկանալին ու չբացահայտվածը` չճանաչված թռչող օբյեկտներ, կենսաէներգետիկ դաշտեր, պարանորմալ երևույթներ: 1989 թվականի գարնանը 111-րդ դպրոցի խաղահրապարակում աշակերտները տարօրինակ էակ են տեսել, ասում են` մոտ 3-մետրանոց այլմոլորակայինը նման չի եղել մարդու: Ուֆոլոգները նույնպես եղան դեպքի վայրում: Ռուսաստանից եկած մասնագետները գիտաշխատող Լևոն Արարատյանին սովորեցրել էին բիոլոկացիոն սարքով չափել էներգետիկ գոյացումները: Գիտնականը չափեց, հետո հողից նմուշ վերցրեց ու սերմ ցանեց: Այլմոլորակայինի տրորած հողը գրեթե անպտուղ էր: Կենտրոնով հետաքրքրվում էին անվտանգության մարմինները: Գալիս էին, նստում հավաքներին, հարցուփորձ անում: Կենտրոնի հիմնադիր երկրաբան-ուֆոլոգ Հակոբ Տոնականյանի մահից հետո, կենտրոնը գործեց ևս մի քանի տարի ու ցրվեց: Իր ակտիվ գործունեությունը դադարեցրեց 1994-ին: Չճանաչված թռչող օբյեկտների մասին շատ հարցեր մնացին անպատասխան: Հայ աստղագետների տեղեկացմամբ առայժմ հայտնաբերվել են խոշոր մոլորակներ, որոնք իրենց չափերի պատճառով ավելի հեշտ է հայտնաբերել: «Սակայն նման մոլորակներ դեռ շատ քիչ կան, և առայժմ դժվար է ասել` այնտեղ կյանք կա՞, թե ոչ»,-նշում են աստղագետները: Ինչ վերաբերում է այլմոլորակայինների ազդեցությանը մարդկության քաղաքակրթության վրա, ապա նրանց դիտարկմամբ երկրի վրա կան որոշակի հետքեր, որոնք տվյալ դարաշրջանում չեն համապատասխանում մեր քաղաքակրթության զարգացվածության աստիճանին, օրինակ` եգիպտական բուրգերը, որոնց կառուցման մեխանիզմն մինչ այսօր հայտնի չէ մարդկությանը: Ընդ որում, սա միակ վայրը և դեպք չէ: Երկրագնդի վրա կարելի է հայտնաբերել նման վայրեր, որտեղ կարելի է գտնել մարդկության քաղաքակրթությանը ոչ բնորոշ հետքեր, որն էլ ենթադրել է տալիս, որ այդտեղ կարող են այցելած լինել այլմոլորակայիններ:

 

Վիգեն Զարգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին