Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Եվս մեկ ապացույց, որ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ սեղանի վրա է...
Հենց Նիկոլ Անհողն է թույլ տվել այս խայտառակությունը և մեր նսեմացումը...»։
Նշենք, որ Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է․
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին նախատեսված բանակցությունների ընթացքում կքննարկեն հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։
Նշվում է, որ Անկարան ակնկալում է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերում, քանի որ հակառակ դեպքում հացահատիկի համաշխարհային գները կշարունակեն աճել։
Ի թիվս այլ թեմաների՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն առևտրային հարաբերությունները, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հնարավորինս շուտ հստակեցնել հանդիպման օրն ու վայրը»։