Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովն ընդունել է զեկույց, որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության, կոչ է անում իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտեցման ճանապարհ հարթելու համար»: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ում ՀՀ առաքելության էջից:
Եվրոխորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet