«Հայ ժողովուրդն ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իմ ակցիան կարճաժամկետ էր, եթե ես շարունակեմ իմ ստորագրահավաքը, ես միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ»,- ներկայացնելով իր կողմից նախաձեռնած՝ Բերձորում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետը հանելու պահանջով ստորագրահավաքի արդյունքները, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հավաքվել է 536. 898 ստորագրություն: Սա նշանակում է՝ այսքան մարդ վավերացրել է իր դիրքորոշումը. այսինքն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով»,- ասաց Թովմասյանը: |
«Եթե շարունակեմ իմ ստորագրահավաքը՝ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet