▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է

Կան պահեր, երբ տեսակետ հայտնելը անհրաժեշտություն է:Ես դժվար եմ պատկերացնում առանց սեփական տեսկետի քաղաքական գործիչ,լրագրող,մտավորական,քաղաքացի ,վերջիվերջո մարդ:

Շատերն ասում են ՝այսօր Գորիսում վախի մթնոլորտ է:Բայց անկեղծ լինենք ,միթե Երևանում պակաս վախ կա:Ընդ որում, եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից,ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է:

Եթե մենք ցանկանում ենք,որ այսօրվա և վաղվա խուժանը պատժվի,անհրաժեշտ է ուժեղ հանրային կարծիք,դատապարտող մթնոլորտ:Առանց որի ոչինչ չի փոխվի:

Ինչպիսին էր գորիսյան դեպքերի արձագանքը:Ես հասկանում եմ ,որ FB ում հանրապետականները ծպտուն չեն հանում,բայց չեմ հասկանում երբ լռում են ընտրությունների ժամանակ նույն հանրապետականներին անարգանքի սյունին գամող կուսակցությունները,լռում են մտավորականների զգալի մասը,սիրո և հավատի ուսմունքը մեզ ավետող եկեղեցականները:

Եթե չեմ սխալվում Աստվածաշնչում անտարբերության մասին հստակ գրված է:Միգուցե չեն կարդացել:

 Պետրոս Ղազարյանի գրառումը

 Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին