▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եթե առանց այդ բարաթի ՀՀ իշխանությունը բոլոր զիջումներին գնում է, ինչո՞ւ Ադրբեջանը թուղթ ստորագրի»

«Եթե առանց այդ թղթի կտորի, այդ բարաթի, ՀՀ իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումներին գնում են, ինչո՞ւ Ադրբեջանը ինչ-որ թուղթ ստորագրի»,- Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան «Ալիևը կստորագրի՞ խաղաղության պայամանգիրը» հացի: Պատգամավորը կասկած հայտնեց, որ եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համաձայնության մասին չհայտարարեր, Հայաստանի իշխանությունները դրա մասին կխոսեի՞ն, թե՞ կփորձեին կոճկել: «Եթե Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի»,- հավելեց պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին