Գայանե բալետի ժամանակ մի երիտասարդ անհնազանդության ակցիա է արել։ Պարզելով Արցախի դրոշը՝ նա բղավել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ես եկել եմ ասեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այսօր դուք Գայանե բալետ եք նայում, վաղը Մեհրիբան բալետ եք նայելու։ Դրսում բազմամարդ երթեր են, երկիրը հանձնում են, դուք եկել եք ստեղ ինչ եք նայում»,– ասել է նա։
Հանդիսատեսն սկսել է ծափահարել։