«Էս ***ն ասում էր, որ եթե Շուշին հանձնվի, ապա ինքն ինքնասպան կլինի». Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ Արայիկ Հարությունյանի, ծայրահեղ միջոցը նստացույցին միանալն ա:
Էս ոչնչությունն ասում էր, որ ինքն իր եղբոր գերեզմանին երդվել է՝ կյանքը չխնայել հանուն Արցախի, իսկ տարիներ հետո ասել էր, որ եթե Շուշին հանձնվի, ապա ինքն ինքնասպան կլինի: Ես չտեսա, Արցախի համար ո´չ կյանքը չխնայելու գեթ մեկ փորձ, ո´չ էլ ինքնասպան լինելը:
Ես հիշում եմ, որ այս սրիկան հայտարարում էր, թե Արցախի օդն այն ժամանակ պաշտպանված չի եղել, իսկ Նիկոլի օրոք պաշտպանված է 100%-ով, բայց փաստն այն է, որ 2020թ. 44 օրյա պատերազմի ժամանակ մեր զոհված զինվորների մեծ մասն այդպես էլ թուրքին չտեսավ, որովհետև օդը փակ չէր, իսկ թշնամու բայրաքթարերը սպանում էին մեր զինվորներին:
Ես հիշում եմ, որ պատերազմի ժամանակ այս հուդան չընդունեց ո´չ Սերժ Սարգսյանին, ո´չ Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ, որովհետև ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող պետական դավաճանը չագուչը կտար գլխին: Կամ էլ ով գիտի, թե ինչ կպարզվի իշխանափոխությունից հետո...
Ես հիշում եմ, թե ինչպես էր 2019թ. այս սրիկան ասում, որ բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Նիկոլի քայլերը կապված ղարաբաղյան հարցի հետ դավադիր ուժեր են: Էսօր շակալը լռում է, դե երևի մենք ենք դավադիր, իսկ ինքն ու իր Նիկոլը թունդ հայրենասերներ, մինչդեռ ճիշտ հակառակն է` հենց մենք ենք իրականում հայրենասեր, իսկ իրենք` «նիկոլի» տղերք:
Նույնիսկ հիմա` այս աղետալի վիճակում, Արցախի Նախագահի աթոռը զբաղեցնող խրթվիլակը ուղիղ չի մեղադրում ՀՀ և ԱՀ թիվ մեկ թշնամուն` Նիկոլ Վովայի Փաշինյանին: Լավ, ինքնասիրությունն ինչ ա, որ դու չունես, արա´:
Հուսով եմ, սիրելի հայրենակիցներ, բոլորդ շատ լավ հասկանում եք, թե ում հետ գործ ունենք:
Սիրելի արցախցիներ, պինդ մնացեք, որովհետև մեր բոլորիս պայքարի հաղթական ելքը կախված է առաջինը ձեր տոկունությունից, ամրությունից, համբերությունից և Հայաստանում սպասվող ներքին, բայց վճռական գործընթացներից»: