▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի առաջնորդներից միայն Րաֆֆին կմասնակցի երթին. «ՀԺ»

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի եռյակի կողմից նախատեսված ու այսօր կայանալիք  Մարդու իրավունքների օրվան նվիրված հանւրահավաք-երթին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը:  «Ո՛չ, Գագիկ Ծառուկյանը երթին չի մասնակցելու, բայց կուսակցությունը տարբեր մակարդակներով մասնակցություն ունենալու է: Ընդհանրապես,  յուրաքանչյուր ոք ազատ է մասնակցության համար», - ասաց Տոնոյանը: Մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը չի մասնակցելու միջոցառմանը, Տոնոյանը պատասխանեց. «Ես այդ մասին տեղեկություն չունեմ»: ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոյանը կմասնակցի՞ այսօրվա երթին, թե ոչ. «Այս պահին բան չեմ կարող ասել», - պատասխանեց Մուսինյանը: ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու: Եռյակի ուժերից «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, անցյալ շաբաթ Երեւանում անցկացրած քաղաքացիական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես ներկա կլինեմ դեկտեմբերի 10-ի միջոցառմանը, եթե կա Հայաստանի շահը, քաղաքացու խնդիրը՝ կլինի քաղբանտարկյալ, թե իրավազրկված քաղաքացի, ես ներկա կլինեմ ու առաջարկում եմ, որ բոլորը ներկա լինեն ամեն տեղ»»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին