▲ Դեպի վեր

Կիրակի, 27.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Երկու կողմերին ինչո՞ւ չի հետաքրքրում Վեհափառ Հայրապետի տեսակետը Նիկոլի գալուց հետո մեզ հետ կատարվածի մասին». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր կարծիքն արտահայտում է ազատորեն, ինչը նոր չէ, ու խայտառակ քարկոծվում է դրա համար, էդ քարկոծող 2 կողմերին ինչու չի հետաքրքրում գոնե հիմա, գոնե մեկ անգամ, գոնե այսքան ծանր կորուստներից հետո ավելի վերեւ, գահին նստած, իրեն հոտից անջատած, իրեն մեկուսացրած Վեհափառ Հայրապետի անկեղծ տեսակետը` Նիկոլի գալուց առաջ ու գալուց հետո մեզ հետ կատարվածի մասին..
Բա դուք էնքան միամիտն եք, որ Սրբազան հորը քարկոծում եք ու չեք էլ մտածում, որ էդ ոնց է ստացվում այդքան ազատորեն ու այդքան ինտենսիվ պարբերականությամբ նա քաղաքական ելույթներ է ունենում ու Մայր Աթոռից որեւէ ազդակ չկա Շիրակի թեմի առաջնորդի տեսակետի հետ անհամաձայնության, չձուլվելու կամ այլնի մասին:
Մենակ չասեք` Մայր Աթոռից չեն հետեւում կամ չեն ուզում խառնվել ներքաղաքական պրոցեսներին, իրենց չի հետաքրքրում բարձրաստիճան հոգեւորականի ելույթներն ու դրան հետեւած թիրախավորված արշավները:
Մենակ չհամոզեք, թե Մայր Աթոռից տարբեր խմբագրություններ հոգեւորականներ չեն ուղարկվում երբեք` հարցազրույցների ու պնդումների համար առ այն, որ Հոգեւոր իշխանությունն ամենեւին էլ չի կիսում այս կամ այն եպիսկոպոսի քաղաքական հայացքները:
Չեն համոզում որ հայտարարվի, թե Մայր Աթոռից չի օժանդակվում այս կամ այն եպիսկոպոսը , դա բացառապես իր նախաձեռնությունն է , ինչի համար ստացել է, օրինակ` պատիժ. եւ այլն, եւ այլն...
Օրինակ, ինձ հետաքրքրում է մեր 50-ից ավելի եպիսկոպոսների անկեղծ կարծիքը այս ծանր ջրբաջանի, այս ճակատագրական փուլում կատարվողի, գերիներին հետ բերելու Չգործողությունների մասով:
Սրանից ատչոտ չուզելու, բանտում այլախոհության համար հայտնված ու ՍՊԱՆՎԱԾ պրոդյուսեր Արմենի ՄԱՍԻՆ,
այդ թվում նրան չայցելած, նրա ձերբակալության մասին խոսելուց խույս տված հոգեւորականների մասին:
Դատարանում նրա մահվան սարսափելի փաստն անարձագանք թողնելու մասին:
Բայց նրանք հարմարվողականորեն լուռ են, կարծես վերքոտ տնքացողը իրենց երկիրն ու Հայրենիքը չէ
Արցախում բլոկադան էլ հաշտ տարան, ավելի, քան սպասելի էր:
Ինձ առհասարակ Մայր Աթոռից բաց ու անկեղծ շփումներն են հետաքրքիր եւ հոգեւոր իշխանության մոտեցումները, ընկալումները, կոնկրետությունը` Նիկոլի ձեռամբ կատարվածի ու մեզ հետ կատարվողի նկատմամբ
գործնականում արվելիք քայլերն են հետաքրքիր:
Եվ շաաատ ու շատ բաներ են հետաքրքիր` Տաճարի ռեմոնտից ու դրա վրա արված ծախսերից բացի
Բա ես, դու, մյուսը, բոլոր բոլորը մեզնում ապրող ու գաղթածներով հանդերձ չիմանա՞նք այս պատմական ծանր շրջափուլն հաղթահարելու ենք էնտուզիաստներո՞վ,
թե՞ միասնականությամբ` հայրենիքի իրական փրկության գաղափարի ու հոգեւոր արժեքների շուրջ համախմբված` հոգեւորականներից մինչեւ բանվոր ու մտավորական:
Ում բեռն է Արցախի, Հայաստանի ապագան, եթե ոչ բոլորինս` Վեհափառից մինչեւ քաղաքական ստատուս գրող եւ ուսանող, միամիտ գյուղացի ու շուստրի գործարար...
Երանի անկեղծանայինք ու կուչ եկած չվախենայինք խոսել բաց, ոչ թե գնահատականներով իրար փնովեինք, այլեւ ցույց տայինք, թե մեզնից ով ինչի է ընդունակ` հանուն փրկության
Զզվելի են փառամոլները, ովքեր իրենց մաշկի կռիվն են տալիս ու լռությամբ գլորում են ժամանակը` մինչեւ նոր հանգամանքների դասավորություն, որ էլի սեփական դեմքը փրկեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին