▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 50-ամյա կինը մեքենայում օրալ սեքսի ընթացքում վարորդի գրպանից գողություն է արել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Թենի Ս.-ի գործով մեղադրանքի կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Թենիին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել տուժող Վ.-ին խոշոր չափի վնաս պատճառելու՝ նրա ծոցագրպանից 1 միլիոն 239 հազար դրամ գաղտնի հափշտակելու՝ գողանալու համար. այս մասին գրում է 1in.am-ը:

Ըստ դատավճռի՝ տուժող Վ.-ն 2012 թվականի նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան Գորիսում մեկ տոննա պանիր է բեռնել իրեն ամրակցված «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան:

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա ուղևորվել է Երևան: Նույն օրը, ժամը 10-ին Երևանում 1 միլիոն 239 հազար դրամով Վ.-ն վաճառել է ամբողջ պանիրը: Խանջյան փողոցով Չարբախ թաղամաս ընթանալու ճանապարհին՝ Արշակունյաց պողոտայում, Վ.-ի ավտոմեքենան կանգնեցրել է 50-ամյա Թենին: Որպեսզի նա նստի՝ վարորդը նստատեղի վրայից վերցրել է բջջային հեռախոսը և դրել իր բաճկոնի ձախ ծոցագրպանը:

Թենին նկատել է վարորդի բաճկոնի ծոցագրպանում դրված փողը. դա պանրի վաճառքից ստացված գումարն էր:

Թենին, ըստ դատական ակտի, որոշել է վարորդին գայթակղելու միջոցով գումարը հափշտակել: «Նա սկսել է օրալ սեքսով զբաղվել վարորդի հետ, միաժամանակ ձախ ձեռքը մտցրել է վարորդի բաճկոնի ձախ ծոցագրպանը, աննկատ վերցրել այնտեղ եղած գումարը և դրել իր բաճկոնի աջ գրպանը»:

Այնուհետև ուղևոր Թենին պահանջել է անհապաղ կանգնեցնել մեքենան: Վ.-ն մեքենան կանգնեցրել է Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Տիտան» խանութի մոտ:

Թենին արագ իջել է մեքենայից՝ վարորդին առաջարկելով ժամը 19-ն անց 30-ին հանդիպել նույն տեղում:

Նա, բնականաբար, հանդիպման չի ներկայացել, և Վ.-ն ուղևորվել է Գորիս: Միայն ճանապարհին է նա նկատել, որ բաճկոնի ծոցագրպանում դրված գումարը չկա:

Գորիս հասնելուն պես Վ.-ն գումարը կորցնելու մասին հայտնել է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի սեփականատիրոջը:

Վերջինս համակարգչի միջոցով վերծանել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը, այն ձայնագրել կրիչի վրա ու վերծանելով տեսել, թե ինչպես է Թենին գողացել վարորդի գումարը:

Տուժողը ձայնային կրիչը ներկայացրել է ոստիկանության Շենգավիթի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդում: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Թենին հայտնաբերվել է:

Թենի Ս.-ն մեղավոր է ճանաչվել գողության համար, դատապարտվել 2 տարի տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 2 տարի փորձաշրջան:
Թենին հենց դատարանի դահլիճում ազատվել է կալանքից: Դատավճռից դժգոհ է մնացել մեղադրանքի կողմը և վերաքննիչ բողոք բերել: Այժմ գործը վերաքննիչ քրեական դատարանում է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին