▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ու Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների, այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը»,- ընդգծել է դիվանագետը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Ըստ Գոնչարի՝ ստորագրման ժամկետը կողմերն իրենք պետք է որոշեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին