▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան սիթի»-ում խաբու՞մ են. հաճախորդները զայրացած են

Lurer.com-ի տեսանյութը ներկայացնում է Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հաճախորդների բողոքն ու դժգոհությունները` կապված խանութի առաջարկած ակցիաների հետ:

 «Ակցիա` հավատարիմ հաճախորդների համար սունկ` կես գնով» ակցիայից դժգոհ հաճախորդները պատմել են, որ երկար ժամըանակ սպասել են, սակայն սունկն այդպես էլ չեն բերել։ Հաճախորդներին զայրացրել է աշխատակազմի վերաբերմունքը: Նրանցից մեկի խոսքով` իրենց հարցերին որևէ մեկը չի պատասխանում:

«Ակցիա է, 2 տուփ սունկը՝ մեկի գնով, ու չեն տալիս, եկել է օրը, ասում են՝ չկա։ Մարդիկ ամեն ամիս 50 000-ի առևտուր են անում, որ իրենց ակցիայից օգտվեն, գալիս են ստեղ, անհավատ են դառնում, ու իրանց մոտ միշտ ա տենց։ Կարագն ա ակցիա, գալիս ես, էլի չկա, մի պահ տալիս են, հետո էլ չկա, երշիկ էին դրել, փչացած էր, որ շունը չէր ուտի. իրանք 2-3 օր դրել էին ծախում էին»,- նշել է հաճածորդներից մեկը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին