▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում». Կապառոսի հարցազրույցը՝ ՈՒԵՖԱ-ին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը:

http://asekose.am/filemanager/uploads/2020/03/week-2/Xoakin_Kaparos.jpg

65-ամյա մասնագետը բացահայտել է իր թիմի ուժեղ կողմերը:

«Տիպիկ հայ խաղացողը բավականին հպարտ է։ Դրանում իր դերն ունի հայկական մշակույթը և այն ամենը, ինչով անցել է հայ ժողովուրդը։ Այս երկիրը ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով, բայց հայերը գիտեն՝ ինչպես հաղթահարել այդ ամենը։ Երբ նրանց վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում։ Հայաստանում մարդիկ շատ քաջ են ու շատ հպարտ՝ բառի լավ իմաստով։ Մենք կարողացել ենք օգտագործել դա և փոխանցել խաղացողներին։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, և մարդիկ գիտեն դրա մասին»,- ասել է Կապառոսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին