▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը ՀՀԿ-ն մի լավ վերամշակել է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» տրանսֆորմացիա ապրած օրենքի նախագիծը ներառված է երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում, բայց հնարավոր է տեղափոխվի կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ:

Այս քառօրյան շատ ծանրաբեռնված է բյուջեի նախագծով, դրան առնչվող հարակից օրենքներով, այդ թվում եւ` Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 100 մլն․ դոլար վարկի համաձայնագրով:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկումները կրկին թե՞ժ կանցնեն՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Չէ, օրենքը լավ վերամշակել են մեր` ՀՀԿ ֆրակցիայի կողմից, այլեւս որեւէ պրետենզիա չկա։ Բոլոր առաջարկները հաշվի են առնվել, ՀՀԿ ֆրակցիայում փակ քննարկում է եղել՝ Դավիթ Հարությունյանի ոչ մի պնդում, սկսած վերնագրից, չի անցել։

Նկատեք` վերնագրում բացակայում է «ընտանեկան բռնություն» եզրույթը, ավելացել է «համերաշխությունը», մնացել է այն, ինչ կա Քրեական օրենսգրքում»: Ի դեպ, օրենքի «ամորձատման» աշխատանքը կատարել է Հրայր Թովմասյանը։ «Նախագահականի հետ համաձայնեցված»,- ասացին: Իսկ պարոն Սվիտալսկին գոհ կմնա՞: «Պիտի որ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին