Գոռոզությունը սատանայի մեղքն է, աշխարհ եկած առաջին մեղքը: Գոռոզությունը չարիքի բուն աղբյուրն է, նա խառնված է մարդու հոգու բոլոր թուլություններին:
Փայլում է նախանձոտ մարդու ժպիտի միջից: Ի հայտ է գալիս հեշտանքի զեխությունների մեջ: Հաշվում է ժլատության ոսկիները:
Կայծկլտում զայրացկոտի աչքերի մեջ և գնում մեղկ կյանքի հաճույքների հետևից:
Եթե Եկեղեցին մարդկային արատների դասակարգման մեջ առաջին տեղն է տվել գոռոզությանը, նա նվազ խելամտությամբ չի դասավորել նաև մյուս վեց գլխավոր բարոյական արատները: Չպետք է կարծել, որ այն կարգը, որով դրանք դասավորված են, կամայական է: