▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկանք ԱՄՆ ու ամեն բան սկսեցինք զրոյից․ռիսկը շատ մեծ էր․ Taga's event planning-ի հիմնադիր Թագուհի Զաքարյանի բացառիկ զրույցը

Asekose.am-ի զրուցակիցը Taga’s event planning-ի հիմնադիր, տնօրեն Թագուհի Զաքարյանն է, ով մեզ հետ զրույցում պատմել է Հայաստանում գրանցած հաջողությունների, որպես դիզայներ ոլորտում իր դիրքերն ամրապնդելու ու ԱՄՆ տեղափոխվելու ու ամեն բան զրոյից սկսելու մասին։

-Երբ և ինչպե՞ս եղավ «Taga’s Event house» ձևավորման սրահի հիմնադրումը:

-2010 թվականներին, երբ սովորեցի կատարել ծաղիկների ձևավորում, այն ժամանակ շատ թրենդային էին փորագրումները մրգերի, բանջարեղենների վրա: Այդ ժամանակ ստացա ֆլորիստ դիզայների որակավորում ու մոտ 4 տարի օնլայն աշխատացրեցի «Ազալիա» դիզայն ստուդիան: 2010 թվականից սկսած բավականին շատ պատվերներ ենք արել, հարսանիքներ ձևավորել: 2013 թվականին արդեն ստեղծեցինք մեր հարսանյաց սրահը ու շատ հարսիկներ ունեցանք այդ ընթացքում: Չնայած նրան, որ այդ ընթացքում ինստագրամն ու ֆեյսբուքը հաճախորդներ չէին ապահովում, քանի որ այդ տարիներին այնքան էլ զարգացած չէր այդ մեթոդը, սակայն մենք հաճախորդների պակաս չէինք ունենում: Յուրաքանչյուր հաճախորդ նոր հաճախորդ էր մեզ ապահովում: Սակայն իմ կյանքում եկավ մի շրջան, որը աշխատանքի հետ անձնական կյանքը համատեղել չէի կարողանում՝ պատրաստվում էի մայրանալ ու մտածում էի, որ այդ ծանրաբռնված գրաֆիկը կխանգարի ինձ:

/filemanager/uploads/2023/04/week-3/341135977_217748040872541_2617249234534278457_n.jpg

-Սա Ձեր ընտանեկան բիզնեսն է, և այս հրաշք դեկորներն ու էսթետիկ անկյունները դուք ստանում եք զրոյից, որի մեջ մեծ ներդրում ունի Ձեր ամուսինը: Ինչպես եք որոշում, թե ինչ պետք է ամեն անգամ ստեղծեք, եթե չկա պատվիրատուի հստակ պատվեր, և ինչպես եք կարողանում միշտ տարբերվող լինել:

2016 թվականին վերաբացեցինք մեր սրահը ու ես այլևս չէի ուզում անվանակոչել «Ազալիա», ու մտածում էի անունը կապված լինի իմ ու ամուսնուս անվան հետ: Երբ դեռ ընկերություն էինք անում ամուսինս(այդ ժամանակ դեռ ընկերս էր) ` Արմանը, խոստացավ ինձ, որ կունենաք դիզսյն ստուդիո, որի անվանումը կապված  կլինի մեր անունների հետ: Հետո երկար փնտրեցինք ու որոշեցինք, որ այսուհետ հանդես կգանք Taga’s event house, իսկ այսօր արդեն Taga’s event planning-ի անվան տակ: Tag-ը իմ անվան սկիզբն է, իսկ A-ն Արմանի անվան առաջին տառը: Այս անունը շատ մեծ հաջողություններ բերեց մեր ընկերությանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք: Ինչպես արդեն նշեցի ամուսինս խոստացել էր, որ մի օր կունենանք այն, ինչի մասին ես ամեն անգամ մտածում ու պատկերացնում է, և հենց ինքն էլ անմիջական կապ կունենա այդ ամենի հետ ու կպատրաստի մեր հեքիաթային դեկորները։ Մենք միշտ ձգտում ենք լինել տարբերվող, քանի որ շուկան մեծ է կրկնօրինակումները ևս լինում են մեծ թվով, սակայն դա մեզ չի վախեցնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր պատվիրատուները տարբերեն մեր ձեռագիրը, լինենք յուրօրինակ ու ամեն անգամ ներկայանանք նորովի։

-Հայաստանում հաջողություններ գրանցելուց հետո, դուք արդեն գեղեցկացնում եք Լոս Անջելեսում կազմակերպվող միջոցառումները) արդյո՞ք մեծ էր ռիսկը ԱՄՆում ամեն բան 0-ից սկսելու համար:

 

- Այո, Հայաստանում բավականին մեծ հաջողություններ ենք ունեցել: Ունեցել ենք մեծաքանակ պատվերներ` օրեկան 2 ից 8 պատվեր, ամսվա մեջ հազվադեպ օրեր են եղել, որ չենք ունեցել պատվեր կամ 1 պատվեր ենք ունեցել 1 օրվա ընթացքում: ԱՄՆ-ն եղել է մեր երազանքը` մենք 8 տարի երազել ենք ԱՄՆ գալու մասին, ու մեր գալը բավական հանկարծակի է եղել,քանի որ տվյալ պահին մեր պատկերացումներում չկար ԱՄՆ տեղափոխվելու միտքը: Բայց երազանքներն իրականալու հատկություն ունեն, ու մեր երազանքը ևս իրականացավ: Ռիսկը բավականին մեծ էր, քանի որ Հայաստանում մենք արդեն մեծ հաջողություններ էինք գրանցել: Ու թողնել ամեն բան, տեղափոխվել մի երկիր որտեղ շատերը քեզ չգիտեն ու զրոյից սկսել բավականին մեծ ռիսկ է պարունակում: Մեզ օգնեց հավատը` այն հավատը, որ ամեն բան լավ է լինելու...

-Դժվարությունների մասին կարող եք կիսվել։

Սկզբում հուսահատության պահեր եղել են, ես անգամ լացել եմ իմ հաճախորդների համար,քանի որ ովքեր ինձ ճանաչում են կարող են փաստել, որ ինչքան շատ եմ սիրում հաճախորդներիս ու առանց իրենց չէի պատկերացնում: Այդ ընթացքում էլ ինձ ուժ էր տալիս ամուսինս, քանի որ նա ավելի լավատես է ու նա ավելի շատ էր ուզում մեր ապագան կառուցեինք ԱՄՆ-ում: Մեկնելուց հետո մոտ երկու ամիս անց մեր պատվերները շատացան ու ես հասկացա, որ մեր ԱՄՆ-ի հաճախորդներն էլ են հրաշք: Ես Աստծուց շատ շնորհակալ եմ,քանի որ շատ ադեկվադ ու հասկացող հաճախորդներ են մեզ բաժին հասնում թե՛ Հայաստանում, և թե ԱՄՆ-ում: Պետք է նշեմ, որ ի սկզբանե այս ամենին մենք չենք նայել միայն որպես գումար աշխատելու միջոց, մենք սիրում ենք այս ամենը ու բավականին բծախնդրորեն ենք մոտենում մեր աշխատանքին, ինչն էլ կարծում եմ հաջողության ամենամեծ գրավականն է:

 

/filemanager/uploads/2023/04/week-3/340894923_9689397501074002_6587199897334745004_n.jpg

-Ուզում եմ խոսեք Հայաստանի և ԱՄՆ-ի հաճախորդների տարբերության ու պահանջարկի մասին:

- Հստակ որևէ տարբերություն չեմ կարող ասել, տարբերությունը միայն այն է, որ այստեղի հաճախորդները պատվերն ամրագուում են ավելի վաղ, ինչը կախված է այն ամենի հետ, որ ԱՄՆ- ում միջոցառումները լինում են հիմնականում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Եվ հաճախորդն իր հանգստության համար պատվերը գրանցում է ամիսներ առաջ:Սա ունի իր դրական կողմը, քանի որ ես ու ամուսինս շաբաթվա մյուս օրերին կարողանում ենք մեր երեխաների հետ ժամանակ անցկացնել, ինչը Հայաստանում անհնար էր դարձել:

-Այսօր սոցցանցերում բազմաթիվ էջեր կան, որոնք զբաղվում են այս կամ այն միջոցառման ձևավորմամբ: Կասե՞ք, ինչո՞վ եք տարբերվում Դուք, և ինչո՞ւ է հենց Ձեզ պետք դիմել:

-Ի տարբերություն տարիներ առաջվա այսօր այս մասնագիտությունն էլ ավելի մեծ տարածում ունի։Ես կարծում եմ, որ այն մարդիկ ովքեր զբաղվում են դիզայնով իրենց ցանկացած գործում  թողնում են են իրենց հոգուց մի հատված։ Հաճախորդը վստահ եմ նկատում է, որ աշխատանքը մեծ սիրով է արված։ Ես հպարտորեն կարող եմ ասել, որ մեր հաճախորդները նկատում են այն մեծ սերը, որը մենք դնում ենք մեր աշախատանքում։ Ես ամեն օր ստանում եմ զանգեր ու նամակներ, որտեղ միշտ նշում են, որ մենք տարբերվում ենք, մենք ուրիշ ենք։ Երբ ես հարցնում եմ, թե որտե՞ղ են տեսնում մեր տարբերությունը, հաճախորդները գրեթե միշտ նշում են ձեռագիրն ու իրենց հետ շատ արագ լեզու գտնելու կարողությունը։

 


-Որպես բիզնեսում հաջողություն գրանցած կազմակերպություն՝ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:

-Սկսնակներին խորհուրդ կտամ, որ շատ սիրեն իրենց աշխատանքը, հոգի դնեն յուրաքանչյուր գործում, ստեղծագործեն ու ստեղծեն գեղեցիկը։ Խորհուրդ կտամ չվախենալ, միշտ առաջ նայել, չհամեմատվել այլ մարդկանց հետ, այլ համեմատվել իրենց նախորդ օրվա հետ ու դառնալ ավելի լավը իրենց հաջորդ օրում։ Շատ կարևոր է նաև, որ այս գործին ամենասկզբում չնայեն որպես բիզնես, այլ ստեղծեն գեղեցիկը՝ վստահ լինելով, որ գումարը ինքն իրեն կգա։

-Եվ վերջում ո՞ւմ եք շնորհակալ այս տարիների ընթացքում Ձեր կողքին լինելու,թե որպես մարդ և թե որպես ընկեր Ձեզ հավատալու ու ուժ տալու համար։

Ես ինձ համարում եմ շատ երջանիկ ու բախտավոր մարդ, քանի որ իմ կողքին կան շատ լավ մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում հավատացել են իմ ուժերին ու վստահ եղել, որ ես կարող եմ։ Ունեմ շատ հարազատ մարդիկ, ընկերներ, ամուսնուս ու իմ ծնողները, ովքեր ամեն կերպ աջակցել են ինձ ու օգնել ցանկացած հարցում։ Բայց կա մի մարդ, ով կյանքիս ամեն փուլում, կլինի դա հուսահատության, վախի, հետ կանգնելու ցանկության, իմ կողքին է իր խորհուրդներով, ինձ հավատալու վստահությամբ, ինձ ուժ տալու մեծ ցանկությամբ կյանքիս ամեն փուլում իմ կողքին է իմ մայրը ու այս կետին, որին  ես այսօր հասել եմ մեծամասամբ իր քաջալերելու , իր տված դաստիարակության ու իր լավ մայր լինելու արդյուքն է։ Ես անչափ շնորհակալ եմ մայրիկիս։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին