«Նեյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պետք է բաց լինե՞ր, թե՞ փակվեր»,- մոտենալով ռուս խաղաղապահներին, հարցրին մի խումբ արցախցիներ՝ փակելով նրանց ճանապարհը: «Մարդիկ սովից մահանում են, իսկ դու փոխանակ ճանապարհը բացելու, մեզ եք հեռացնում»,- ասացին նրանք: «Դե ինչ, կրակեք..., դուք բացահայտ սադրում եք, տղանե´ր, դուք կատարում եք ահաբեկիչ Ալիևի հրահանգները, այնինչ ձեր առաքելությունը մեզ պաշտպանելն ու մեր խնդիրները լուծելն է»,- ասում էին ստեփանակերտցիները: «Թող բոլորը տեսնեն՝ ռուս խաղաղապահները, որոնք մինչ օրս ոչ մի հարց չեն լուծել, ուժ են գործադրում խաղաղ ցուցարարների վրա»,- ասաց «Հեղափոխական» կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը: |
«Դե կրակեք». մի խումբ արցախցիներ շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet