▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցությունում խառը վիճակ է. «Հրապարակ»

««Վահանից հետո ՀՅԴ-ում ամեն ինչ այլևս այլ կերպ է ընթանում. Վահանին անգամ կոպտացիա չեն արել»,-տեղեկացրեց Դաշնակցության մեր աղբյուրը: Ի՞նչ ասել է «կոպտացիա»: «Դե, որ Բյուրոյում պետք է իր տեղը մարդ նշանակվեր, երբ Բյուրոյի անդամը դառնում է ապակուսակցական պաշտոնյա, Բյուրոն ոչ թե ընտրությունների է գնում, այլ ինքն է որևէ մեկին նշանակում:

 

Դաշնակցությունում այնքան խառն ու ոչ ստաբիլ վիճակ է հիմա՝ դրսի ու Հայաստանի ընկերների մասով, որ չեն ցանկանում ոչինչ շարժել՝ Բյուրոյի նոր անդամ ընտրելու, անհամաձայնությունների դաշտը չվերակենդանացնելու համար, սպասելու են Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա մի քանի ամիս անց»: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվող Ընդհանուր ժողովն ընդհանրապես թեժ ու լարված է լինելու, և հնարավոր է Հրանտ Մարգարյանը չվերընտրվի»,–գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին