▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում քիմիական զենք է կիրառվել. կան տուժածներ

 

Բարզե թաղամասից, որ ռազմական թեժ գոտի է համարվում, ինչ- որ պայթուցիկներ են նետվել  Կսսուր, Տիջարա, Բաբթումա, Կասսա քրիստոնեական թաղամասերի վրա: Դրանք օդում պայթել են: Արտազատված ծուխն ու թունավոր գազերը լցվել են բազմաթիվ բնակարաններ: Պայթուցիկներից արտազատված ծուխ հիշեցնող գազերն ազդել են հատապես  մարդկանց տեսողության վրա : Կան մաշկի և աչքի այրվածներ ստացած մարդիկ: Ինչպես նաև գրանցվել են շնչարգելության, շնչահեղձության և մկանների, հոդերի պարալիզացման  դեպքեր : Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին հայտնում է դեպքերին ականատես «Հայ – արաբական միջազգային իրավական խուրհրդ»-ի գլխավոր քարտուղար՝ Վահե Մահշիկյանը: Asekose-ի հետ զրույցում նա նաև տեղեկացրեց, որ դեռ հայտնի չէ թե ինչ ուժեր են կիրառել զենքը՝ իշխանությունները թե ընդիմադիր ուժերը: Վահե Մահշիկյանը կարծում է , որ դրանք հատուկ  նետվել են քրիստոնեական թաղամասերի վրա , որպեսզի նրանց էլ հակամարտության մեջ ներքաշեն երկրում վիճակը կատարյալ քաոսի վերածելու համար:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոենական թաղամասերում, մայիսի 26 -ի լույս 27-ի գիշերը,  քիմիական զենք է կիրառվել: Կան հարյուրավոր տուժածներ:

 Բարզե թաղամասից, որ ռազմական թեժ գոտի է համարվում, պայթուցիկներ են նետվել  Կսսուր, Տիջարա, Բաբթումա, Կասսա քրիստոնեական թաղամասերի վրա: Դրանք օդում պայթել են:

Արտազատված ծուխն ու թունավոր գազերը լցվել են բազմաթիվ բնակարաններ: Պայթուցիկներից արտազատված ծուխ հիշեցնող գազերն ազդել են հատապես  մարդկանց տեսողության վրա :

Կան մաշկի և աչքի այրվածներ ստացած մարդիկ: Ինչպես նաև գրանցվել են շնչարգելության, շնչահեղձության և մկանների, հոդերի պարալիզացման  դեպքեր :

Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:

Այս մասին Asekose.am -ի հետ զրույցում հայտնել է դեպքերին ականատես «Հայ – արաբական միջազգային իրավական խուրհրդ»-ի գլխավոր քարտուղար՝ Վահե Մահշիկյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ դեռ հայտնի չէ թե ինչ ուժեր են կիրառել զենքը՝ իշխանությունները թե ընդիմադիր ուժերը:

Վահե Մահշիկյանը կարծում է , որ դրանք հատուկ  նետվել են քրիստոնեական թաղամասերի վրա , որպեսզի նրանց էլ հակամարտության մեջ ներքաշեն երկրում վիճակը կատարյալ քաոսի վերածելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին