▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխախոտի նոր գին.«Ժողովուրդ»

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի նաեւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու եւ ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը: Նախագծի ներկայացման նպատակն է արգելել ՀՀ Կառավարության սահմանած կարգով մակնշված, առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքը: Նախագծի նպատակն է նվազեցնել հարկումից խուսափելու ռիսկերը: Նկատենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Ծխախոտ արտադրող եւ վաճառող տնտեսվարողները նախապես պետք է տեղեկանան, որ  առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք իրացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար հինգհարյուրապատիկի չափով:

Իսկ ծխախոտի վաճառքով զբաղվողների կողմից առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքում, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով գերազանցում է տասը հազար դրամը, ապա այն նույնպես տուգանք է առաջացնում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին