Shamshyan.com-ը գրում է, որ այս պահին արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյանի տարածաշրջան ընկած հատվածում 400-ից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում են, որ Գյուղնախարարության պաշտոնյաները իրենց խաբել են: Բաղրամյանից դեպի Արմավիր ընկած ճանապարհահատվածը գյուղացիները փակել են և սպառնում են, որ ոտքով գալու են Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Կառավարության առջև, քանի որ ծիրանը ամբողջովին ոտքի տակ կորում է՝ միայն այն բանի համար, որ ինչ-որ անձինք հրաժարվում են ընդունել գյուղացու աճեցրած բերքը և դրան զուգահեռ արգելում են, որ Վրաստանից ժամանած առևտրականները ծիրան տեղափոխեն Վրաստան:
Մանրամասները կարդացեք այստեղ: