▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չհասկացա` տուն-տունի՞կ ենք խաղում...

Անընդհատ լրատվամիջոցներում հայտնվում է տեղեկատվություն, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ի հակակշիռ գործող քաղաքապետարանի, «հիմնել է» երկրորդ քաղաքապետարան…Իսկական աբսուրդի թատրոն…
Չեմ հասկանում մանկապարտեզ է, թե «Բուրատինոյի հիմարների դաշտը»…Չհասկացա` տուն-տունի՞կ ենք խաղում...Ո՞վ է նա, ո՞վ է նրան տվել այդ իրավունքը, ինչո՞ւ մարզպետարանը չի արձագանքում այդ լուրերին...Թե լռությունը համաձայնության նշա՞ն է...
Ծուխն առանց կրակ չի լինում…
Վարչապետի այցի ժամանակ տեսակցության չարժանացավ, հիմա էլ կփորձի Պուտինի հետ հանդիպել, որպես «Գյումրի-2»-ի քաղաքապետ…Ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի:

 

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին