Այ .... ձեր խաղաղության երթը սպանեց մեր չինարեցի գերուն, համենայն դեպս, ադրբեջանական լրատվականները լուրեր են տարածել հենց նոր, որ Կարենը մահացել է հանկարծակի: Մարդ չգիտի թշնամու հարցերը լուծի, թե ներքին դավաճանների:
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է վերցվել ադրբեջանցիների կողմից: Չինարիի գյուղապետի հավաստմամբ` Պետրոսյանը էշով գնացել է անտառ` փայտի, եւ մոլորվելով` անցել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական գյուղում:
Ադրբեջանական լրատվամիջոցները նախ տարածեցին Կարեն Պետրոսյանի լուսանկարը, ապա նրան ներկայացրին որպես դիվերսանտ: Իսկ այսօր արդեն տարածեցին ծանոթ տեսանյութը, որտեղ ՀՀ քաղաքացին ակնհայտ ճնշումների է ենթարկվում: