▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք զարմանա, որ էլետրաէներգիան ևս մեկ անգամ թանկանա

 

Քիչ առաջ ավարտվեց էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի մեկժամյա ակցիան, որի ընթացքում ընդամենը մեկ ժամ՝ 22:00-23:00, մեզանից պահանջվում էր անջատել լույսերը: Սա շատ արդյունավետ և քաղաքակիրթ պայքարի ձև է , որը կզրկեր ՀԵՑ-ին մեծ գումարից, կստիպեր բոլորին հաշվի նստել մեր ժողովրդի հետ և կկանխեր հետագա թանկացումները: Ավաղ, մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք մեր «բնավորությունը» և բոլորի առջև կանաչ լույս վառեցինք հետագա թանկացումների համար: Ես չեմ զարմանա, որ հաջորդ տարի էլետրաէներգիան ևս մեկ անգամ թանկանա, որովհետև այս անարժանապատիվ անտարբերության պայմաններում մեզ հետ կանեն ինչ ուզում են , երբ ուզում են և ոնց ուզում են: Մեր ողջ թաղամասը՝ բացառությամբ մեկ- երկու ընտանիքի, չցանկացավ նույնիսկ մեկ ժամ տանը նստած պայքարել՝ հանուն ընդահանուր շահի և սեփական ու պետական բարեկեցության:
P.S
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այս ակցիան , թերևս միտումնավոր, վատ էր կազմակերպված՝ ստուգելու մեր վերաբերմունքն ու պարզելու հետագա թանկացումների հնարավորությունը, հետևաբար մենք պետք է ավելի զգոն լինեինք: Պետք է նաև նշեմ, որ, առիթ անառիթ, բարձրախոսներով ավտոմեքենաներից տարբեր ակցիաների և միտինգների հետ կապված, ինչն այս անգամ, չգիտես ինչու, չարվեց: Այս ամենում ամենահուսադրողն այն էր , որ իմ տասնամյա աղջիկն է հիշեցրել մեզ ակցիայի օրն ու ժամը:

Ավարտվեց էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի մեկժամյա ակցիան, որի ընթացքում ընդամենը մեկ ժամ՝ 22:00-23:00, մեզանից պահանջվում էր անջատել լույսերը: Սա շատ արդյունավետ և քաղաքակիրթ պայքարի ձև է , որը կզրկեր ՀԷՑ-ին մեծ գումարից, կստիպեր բոլորին հաշվի նստել մեր ժողովրդի հետ և կկանխեր հետագա թանկացումները: Ավաղ, մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք մեր «բնավորությունը» և բոլորի առջև կանաչ լույս վառեցինք հետագա թանկացումների համար: Ես չեմ զարմանա, որ հաջորդ տարի էլետրաէներգիան ևս մեկ անգամ թանկանա, որովհետև այս անարժանապատիվ անտարբերության պայմաններում մեզ հետ կանեն ինչ ուզում են, երբ ուզում են և ոնց ուզում են: Մեր ողջ թաղամասը՝ բացառությամբ մեկ- երկու ընտանիքի, չցանկացավ նույնիսկ մեկ ժամ տանը նստած պայքարել՝ հանուն ընդահանուր շահի և սեփական ու պետական բարեկեցության:

P.S.

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այս ակցիան, թերևս միտումնավոր, վատ էր կազմակերպված՝ ստուգելու մեր վերաբերմունքն ու պարզելու հետագա թանկացումների հնարավորությունը, հետևաբար մենք պետք է ավելի զգոն լինեինք: Պետք է նաև նշեմ, որ, առիթ անառիթ, բարձրախոսներով ավտոմեքենաներից տարբեր ակցիաների և միտինգների հետ կապված, ինչն այս անգամ, չգիտես ինչու, չարվեց: Այս ամենում ամենահուսադրողն այն էր , որ իմ տասնամյա աղջիկն է հիշեցրել մեզ ակցիայի օրն ու ժամը:

Արմեն Չիբուխչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին