▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ուզում անունս շահարկեն. Աշոտ Թադևոսյանը՝ Նկարիչների միությունում եղած ինտրիգների, ատելության մթնոլորտի մասին և ոչ միայն

 

«Առանց իմ տեղեկության իմ թիկունքի հետևում խոսակցություններ են գնում` իբրև թե ես ցանկանում եմ դառնալ Նկարիչների միության նախագահ, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- Asekose.am-ին իր մտահոգությունը հայտնեց նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Աշոտ Թադևոսյանը:

Ստեղծված մթնոլորտից ելնելով` Աշոտ Թադևոսյանն ուղերձ էր տարածել՝ նշելով, որ նկարիչները չպետք է ատելություն սերմանեն միմյանց հանդեպ.

«Ես ինքս իմ անձի հանդեպ ատելություն չեմ զգում, բայց մթնլորտն այդպիսին է,  անընդհատ միմյանց հանդեպ խայթոցներ են հնչում, երբեմն դատական գործեր են լինում, հաճախ նկարիչները միմյանց ցուցահանդեսներին միտումնավոր չեն գնում, այն դեպքում, որ արվեստագետի կոչումն այլ է, մենք պետք է սեր տարածենք»:

Աշոտ Թադևոսյանի խոսքով՝ թեպետ Նկարիչների միության նախագահ դառնալու ցանկություն չունի, սակայն ներկայիս նախագահի՝ Կարեն Աղամյանի հետ կապված մի շարք սուր անկյուններ կան, այդ թվում՝  նախագահության ժամկետի լրացում, տարիք, հին բարքեր:

Ըստ Աշոտ Թադևոսյանի՝ նման խոսակցությունների առիթ են տվել, թերևս, իր գործնական շփումը ներկայիս Կառավարության հետ և ցուցաբերած ակտիվությունը.

«Ինքս բավական ակտիվ եմ որպես մշակութային գործիչ, ինձ սիրում են, որոշակի խումբ նույնիսկ առաջարկել է դառնալ նախագահ, բայց չեմ ցանկանում: Եղել են հավաքներ, որտեղ տեսել եմ երիտասարդ թեկնածուների, որոնց դեմ չեմ: Նրանք էլ իրենց հերթին ինձ ասում էին, որ իմ անունն է շոշափվում: Ինձ այդ ամենը պետք չէ, ես Հայաստանի, Ռուսաստանի նկարիչների միության անդամ եմ, աշխատանքներս ցուցադրվում եմ տարբեր վայրերում, վերջերս էլ սկսել եմ ղեկավարել «Հայ մշակույթի զարգացման ֆոնդը»: Այսինքն, ես այդ նախագահության կարիքը չունեմ, չեմ ցանկանում, որ անունս շահարկվի: Բացի դրանից, ցանկանում եմ, որ հայ նկարիչները ճիշտ ընտրություն անեն»:

Image may contain: 1 person, close-up and outdoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշոտ Թադևոսյանի խոսքով՝ ինքը չի կարող մասնակից չլինել այդ ընտրությանը.

«Ես կարող եմ լինել խորհրդի անդամ, որը կարող է Նկարիչների միությանը կից լինել, եթե դիմեն և վստահեն: Ամեն դեպքում, կարևորն այն է, որ Նկարիչների միությունն իր «հին» ձևով այլևս չի կարող գործել: Տպավորություն է, որ այն և գործում է, և ոչ, ցանկությունը խորհրդային է, իսկ պահանջը՝ ոչ, հակասությունները շատ են, ոչինչ չի համապատասխանում ժամանակակից երիտասարդների պահանջներին: Իմ ցանկություններից և առաջարկություններից մեկն այն է, որ առավել ցանկալի է, որ տվյալ մարդը նկարիչ չլինի, լինի լավ մենեջեր կամ արտ-գործակալ, այսօր տարբեր մասնագիտություններ կան: Կարող է, իհարկե, նաև նկարիչ լինել, ով կարող է որպես մենեջեր գործունեություն ծավալել, պարզապես այդ դեպքում, եթե նախագահն իսկապես լավ նկարիչ է, նրան ընկալում եմ որպես կուռքի, բայց հակառակ դեպքում՝ հեղինակություն ասվածը չի լինում: Կարծում եմ, որ պետք է նաև տվյալ անձը լինի երիտասարդ՝ մինչև 40 տարեկան, որովհետև մեր սերունդը մի փոքր արդեն մեծ է, մեր մտածելակերպն այլ է, լավ, թե վատ, բայց այն մի փոքր խորհրդային է: Իսկ նոր սերունդն ունի հետաքրքիր մտածելակերպ, որը ներկայիս պայմանների համար ավելի ընդունելի են»,- ասաց Աշոտ Թադևոսյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

 

Առանց իմ տեղեկության, իմ թիկունքի հետևում խոսակցություններ են գնում, իբրև թե, ես ցանկանում եմ դառնալ Նկարիչների միության նախագահ, ինչն իրականությանը չի համապատասխանում,-Asekose.am-ին իր մտահոգությունը հայտնեց նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Աշոտ Թադևոսյանը:

Ստեղծված մթնոլորիտից ելնելով էլ Աշոտ Թադևոսյանը համապատասխան ուղերձ էր տարածել՝ նշելով, որ պետք չէ ատելություն  սերմանել միմյանց հանդեպ:

 Ես իքնս իմ անձի հանդեպ ատելություն չեմ զգում, բայց մթնլորտն այդպիսին է,  անըդհատ միմյանց հանդեպ խայթոցներ, երբեմն դատական գործեր, հաճախ ցուցահանդեսներին միտումնավոր  չեն գնում, այն դեպքում, որ արվեստագետի կոչումն այլ է, մենք պետք է սեր տարածենք:

Նրա խոսքով, թեպետ Նկարիչների միության նախագահ դառնալու ցանկություն չունի, սակայն ներկայիս նախագահի՝ Կարեն Աղամյանի հետ կապված մի շարք սուր անկյուններ կան, այդ թվում՝  նախագահության ժամկետի լրացում, տարիք, հին բարքեր:

Ըստ Աշոտ Թադևոսյանի՝ նման խոսակցությունների առիթ են տվել, թերևս, իր գործնական շփումը Կառավարության հետ, ակտիվությունը.

Ինքս բավական ակտիվ եմ որպես մշակութային գործիչ, թերևս ինձ սիրում են, որոշակի խումբ նույնիսկ առաջարկել է դառնալ նախագահ, բայց չեմ ցանկանում: Եղել են հավաքներ, որտեղ տեսել եմ երիտասարդ թեկնածուների, որոնց դեմ չեմ:  Նրանք էլ իրենց հերթին ինձ ասում էին, որ իմ անունն է շոշափվում: Ինձ այդ  ամենը պետք չէ ես Հայաստանի, Ռուսաստանի նկարիչների միության անդամ եմ, աշխատանքներս ցուցադրվում եմ տարբեր վայերում, վերջերս էլ  սկսել էմ ղեկավարել  Հայ մշակությի զարգացման ֆոնդը: Այսինքն՝ ես այդ նախագահության կարիքը չունեմ, չեմ ցանկանում, որ անունս շահարկվի: Բացի դրանից ցանկանում եմ, որ հայ նկարիչները ճիշտ ընտրություն անեն:

Աշոտ Թադևոսյանի խոսքով՝ ինքը չի կարող մասնակից չլինել այդ ընտրությանը.

Ես կարող եմ լինել խորհրդի անդամ, որը կարող է Նկարիչների միությանը կից լինել, եթե դիմեն և վստահեն: Ամեն դեպքում կարևորն այն է, որ Նկարիչների միությունն իր հին ձևով այլևս չի կարող գործել:  Տպավորություն է, որ և գործում է, և ոչ, ցանկությունը խորհրդային է, իսկ պահանջը՝ ոչ, հակասությունները շատ են, ոչինչ չի համապատասխանում ժամանակակի երիտասարդների պահանջներին: Իմ ցանկություններից և առաջարկություններից մեկն այն է, որ առավել ցանկալի էր, որ տվյալ մարդը նկարիչ չլինի, լինի լավ մենեջեր կամ արտ-գործակալ, այսօր տարբեր մասնագիոտթյուններ կան: Կարող է, իհարկե, նաև նկարիչ լինել, ով կարող  որպես մենեջեր գործունեություն ծավալել, պարզապես այդ դեպքում, եթե նախագահն իսկապես լավ նկարիչ է, նրան ընկալում եմ որպես կուռքի, բայց հակառակ դեպքում՝ հեղինակություն ասվածը չի լինում: Կարծում եմ, որ պետք է նաև տվյալ անձը լինի երիտասարդ՝ մինչև 40 , որովհետև մեր սերունդը մի փոքր արդեն մեծ է,  մեր մտածելակերպն այլ է, լավ, թե վատ, բայց այն մի փոքր խորհրդային է: Իսկ նոր սերունդն ունի հետաքրքիր մտածելակերպ,որը ներկայի պայմանների համար ավելի ընդունելի են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին