▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը լքելուց հետո զանգել է ու ասել՝ ինքն է թալանել Փաշինյանի աներձագի տունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը թալանող անձը դեպքից հետո լքել է Հայաստանը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Հայաստանը լքելուց հետո կապ է հաստատել իրավապաների հետ ու հայտնել, որ ինքն է թալանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը:

Այս հանգամանքը խիստ իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում, թե ինչպես է ստացվում, որ վարչապետի աներձագի տունը թալանողը հերիք չէ լքում է երկիրը, մի բան էլ զանգահարում իրավապահներին ու հայտնում, որ ինքն է արել հանցագործությունը:

Քննության շահերից ելնելով ենթադրյալ հանցագործի տվյալներն այս պահին չենք հրապարակում:

ՆԳՆ-ից ԱրմԼուր.am-ին հայտնել են․ «Այս պահին իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Նախաձեռնված է քրեական վարույթ։ Այս պահին մեկնաբանություն տալ չենք կարող»։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ հանցագործները իրենց հասցրել են 7-8 մլն դրամի վնաս։ Տարել են գումար, ոսկյա շղթաներ և ժամացույց։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին