▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետության ձեռքերը երկար են, ամենուր գտնելու է յուրաքանչյուրիս և պահանջելու է մուծվել»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկամուտների հայտարարագրման և թանկացումների թեման վերաբերում է յուրաքանչյուրին: Սա այն դեպքն է, որ ինչքան էլ մեկուսացած կյանք վարես, չհետևես երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ապաքաղաքական ու զգուշավոր լինես` չես պլստա` պետության ձեռքերը երկար են, նա ամենուր գտնելու է քեզ և պահանջելու է մուծվել ու հաշվետու լինել: Ձևափոխելով հայտնի ասույթը` եթե դու չես զբաղվում քո երկրում վարվող տնտեսական ու հարկային քաղաքականությամբ, այդ քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Այն բոլոր մարդիկ, որ ասում էին՝ Արցախի հարցը թող արցախցիները լուծեն, բանակով` գեներալները զբաղվեն, արտաքին քաղաքական խնդիրներով` դիվանագետներն ու քաղաքական գործիչները, դատական համակարգի նկատմամբ ճնշումները դատավորների գործն է, քաղաքական-քրեական հետապնդումները` ընդդիմության, խոսքի ազատության սահմանափակումները` լրագրողների, իսկ ես «քաղաքականությամբ չեմ զբաղվում»... ես կարող եմ իմ խանութն աշխատեցնել, իմ հիվանդին բուժել, իմ տաքսին վարել, իմ աշակերտին դաս տալ, իմ գիրքը գրել... ու աջ քաշած` ապրել, հիմա չի ստացվելու: Սա թեև նույն՝ բանակի ու Արցախի, արտաքին հարաբերությունների, արդարադատության ու կադրերի, այսինքն` իշխանությունների վարած քաղաքականության անմիջական շարունակությունն է, սակայն հանրության մեկ կամ մի քանի կոնկրետ խմբի չի վերաբերում, այլ բոլորին` անգամ բանակում ծառայող ու բանտում նստած հարազատ չունեցողներին, Արցախից հոգնածներին, արտաքին քաղաքականության հանդեպ անտարբերներին, ընդդիմությանը, կուսակցություններին, արցախցիներին, սրբազանին ատողներին, Նիկոլին ու ՔՊ-ին պաշտողներին: Թվում է` ընտրություններից 1 տարի առաջ այս պոպուլիստ իշխանությունը չպետք է գնար նման ոչ պոպուլիստական քայլի՝ գիտակցելով հետևանքները, բայց սրանք ոչ մի հարցում հետևողական չեն, անգամ` պոպուլիզմի հարցում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին