«Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը հանվել է ակումբի հայտացուցակից ՌՊԼ-ի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել հունգարական «Պուշկաշի Ակադեմիա» ակումբ։
Հարությունյանը «Կրասնոդարի» սան է։ Նա «ցուլերի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 20 խաղ՝ աչքի ընկնելով մեկ գոլով։
Պաշտպանի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։
Աղբյուրն՝ այստեղ