▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարենցն արվամո՞լ. Տո մի քրքրեք Չարենցի անկողինը… henaran.am

Henaran.am-ը գրել է, որ գրականագետ Դավիթ Գասպարյանը  լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Չարենցի գործերի դեմ ոտնձգություններին  եւ իր  «Գիրք մնացորդացի»  ճակատագրից:

Ըստ Գասպարյանի, ինքը հավաքել է  Չարենցի անտիպ գործերը, պետպատվերով  տպագրվել է, բայց ողջ տպաքանակն անհետացել է:

Գրքին դեմ է եղել Չարենցի դուստրը՝ Անահիտը: Նա նամակ է գրել նույնիսկ երկրի նախագահին:

Ինչ վերաբերում է Չարենցի արվամոլ լինելուն՝ գրականագետն ասել է, որ հիմա շատերն են պոռնկության մասին գրում, նշանակում է պոռնի՞կ են: «Ախր Չարենցը նորմալ, առողջ կարգին տղամարդ էր, դրա համար շատ ազատ է գրել, ինքը պատրիոտ էր, հերոս»,-ասել է Գասպարյանը:

Ըստ նրա Չարենցին պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Չարենցի արվամոլ լինելու հարցը հունից հանել է  գրականագետին:

«Տնաշեներ, ազնիվ եղեք, ես ասում եմ՝ հերոս է, դուք գնացել անկողին եք քչփորում, տո..»:

Մանրամասները՝  henaran.am-ի տեսանյութում 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին