▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակեցված շենքի գլխին Խոսրով Հարությունյանի եղբայրը ևս 3 հարկ է ավելացնում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ամիրյան 18/3 հասցեում բացահայտ ապօրինություն է տեղի ունենում: Բարձրահարկ այս շենքի բնակիչները, արդեն մի քանի ամիս, պայքարում են շինարարների դեմ: Նրանք առանց բնակիչների թույլտվության և անգամ առանց տեղյակ պահելու ևս 3 հարկ են ավելացնում տարիներ առաջ կառուցված և բնակեցված այս շենքի գլխին: Ավելի ճիշտ, բնակիչների գլխին, քանի որ նորակառույց հարկաբաժիններից օրը ցերեկով նրանց գլխին բետոն և ցեմենտ է թափվում:Հետաքրքիր է, որ այս շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում: Հազար պաշտոնյա օրական տասն անգամ այստեղով անցնում-դառնում է և չեն «տեսնում», թե ինչ է կատարվում:Շենքի բնակիչները վստահեցնում են, որ շինարարությունն իրականացնում է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբայրը: «Էս շենքը հազար տարվա շենք է: Հիմա տանիքին նոր հարկեր են դնում՝ 3 հարկ, ամեն մեկում՝ 4 տուն: Ասում են՝ վաճառված են լրիվ: Բայց էդ շենքը նախատեսված չի այդքան հարկերի համար: Նախագծում նման բան չկա: Մարդիկ խոհանոցում մի հատ ֆորտչկա բացելու համար չեն կարողանում թույլտվություն ստանալ, իսկ սրանք շենքի գլխին շենք են սարքում»,- ասաց մեզ բնակիչներից մեկը: Մյուսը, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, բացատրեց, որ շենքը կոնկրետ հարկերի համար են նախագծում, ինչը որոշակի սեյսմակայունության աստիճան է նախատեսում, և հիմքը փորելիս հաշվի են առնում:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին