«Չարիքն ասել է, որ երկրում կադրեր չկան պետական համակարգում աշխատելու համար։ Չափազանց ուրախալի է, որ կարողանում է ճշմարտության մասին խոսել, առաջին անգամ երևի։ Վեջապես ինքնախոստովանել ես, որ ոչ միայն այն կադրը չես, այլ չարիք բերող կադր ես»,- խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ֆեյսբուքյան եթերում ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեզ տեղեկություններ են հասնում, որ պետական համակարգում բազմաթիվ թափուր հաստիքներ կան, ուրախ եմ, որ մարդիկ չեն ուզում համագործակցել այս չարիքի հետ, մարդիկ հասկանում են, որ մեղսակից են դառնում, և այս չհամագործակցելու շղթան պետք է մեծանա։ Մարդիկ ասում են՝ ինչ գայթակղիչ առաջարկ էլ լինի, չենք ուզում համագործակցել չարիքի հետ։ Այո՛, չեն ուզում ձեր մեղսակիցը լինել, վերջում էլ դուրս շօրտվեն՝ դառնալով ծաղրի առարկա»,- ասաց Բագրատ Սրբազան:
***
«Հույսի զգացումը չի դադարել մեր մեջ, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով միասին կնքելու ենք այդքան բաղձալի հաղթանակը։ Այդ օրերը չեն ուշանալու, համբերությամբ զինվեք, հավատքով ամրացեք, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ԲԱգրատ Սրբազանը։ «Գյումրիում և Փարաքարում հաղթեցինք բոլորս։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Ցանկությունս է այդ հաղթանակի շունչը նկատվի որպես բոլորիս հաղթանակը, այդ շունչը տարածվի ամենուր, մարդիկ հասկանան, որ կարող են հաղթել»,- հավելեց նա |