▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկի աշխատակիցը քնել է ստեղնաշարի վրա` փոխանցելով 222222222,22 եվրո

 

Գերմանիայի բանկերից մեկի աշխատակիցը 222 մլն եվրոյից ավելի գումար է փոխանցել՝ աշխատանքի ժամանակ ննջելով ստեղնաշարի վրա:

Իրականում պետք է փոխանցեր 62,4 եվրո, բայց քնել է՝ ձեռքը 2 թվի վրա սեղմած։ Արդյունքում նա հաշվեհամարին 222222222,22 եվրո է փոխանցել։ Սխալը շուտով հայտնաբերվել և  ուղղվել է, բայց արդյունքում տուժել է մեկ ուրիշ աշխատակից, ով հաստատել է փոխացումը: Վերջինին ազատել են աշխատանքից:

Աշխատանքից ազատված աշխատակիցն էլ դիմել է դատարան, որն էլ պատիժը շատ խիստ է համարել և պահանջել է նրան կրկին աշխատանքի ընդունել. փոխանցում է aif.ru-ն` վկայակոչելով  der Standart-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին