▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին. դուք փաստաբան եք, թե՞ հեռուստաաստղ

Վերջին ժամանակներում մի հետաքրքիր օրինաչափություն եմ արձանագրել: Բոլոր այն դատավարություններում, որտեղ փաստաբանները առավոտից իրիկուն մամլո ասուլիսների կամ հեռուստաբանավեճերի մեջ են մխրճվում, վերջում իրենց պաշտպանյալի համար միշտ վատ է վերջանում: Տեսեք քանի դեպք ունենք արդեն: Չեմ հասկանում, մեր փաստաբանների շահը որն է, խնդիրներ լուծել իրենց պաշտպանյալի համա՞ր, թե մի հատ անունով կլիենտ կպցնել ու փիառվել մամուլում. դե խեղճի հետ էլ ինչ կլինի կլինի: Էդ դուք հեչ գործ չունեք անելու՞, որ սաղ օրը եթերներում եք, բա էդ մարդկանց պաշտպանական աշխատանքներն ով է անելու՞: 
Հարգելի՛ փաստաբանների պալատի նախագահ,
Իսկ Դուք նկատու՞մ եք, որ Ձեր գործընկերներին աստղայինը տանում է: Միգուցե պալատին կից մի հատ գլամուրային ժուռնա՞լ բացեք նորահայտ քիմքարդաշյանների մոլուցքները հագուրդ տալու ու դժբախտության մեջ հայտնված մարդկանց նրանց «ծառայություններից» ազատելու համար:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին