Թարմացված․Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է: Էդ սպիտակ վրանի ճիշտ տեղը ոչ թե նախագահականի աստիճաններն են, այլ ադրբեջանական անցակետի հենց դիմացը, որտեղ նստած սպասելու է հայկական կողմից տոննաներով բարձված անհրաժեշտ ապրանքները, դեղորայքը և այլնը անձամբ ընդունելուն, իսկ հետո էլ դիմի իր «կոշտ քայլերին»: Հակառակ դեպքում այս ամենը մեծ ֆարսի է նմանվում: Փորձեք անել քաղաքական քայլ և կտեսնեք արդյունքն ու ռեզոնանսը, փորձեք անել ապաքաղաքական իմիտացիա, կստանաք այն, ինչ ստացել և ստանում եք: |
Թարմացված․Արայիկ Հարությունյանն արդեն Ստեփանակերտի հրապարակի վրանում է: Հիշեցնենք, որ իր ուղերձում նա նշեց, որ այս ծայրահեղ քայլին դիմում է, քանի որ վիճակն օրհասական է և ոչինչ չի մնում անելու, քանի որ միջազգային հանրությունը միայն բարի խոսքերով է սահմանափակվում և գործուն քայլեր չի իրականացնում։ |
Այս պահից միանում եմ Ստեփանակերտի հրապարակում մեկնարկած նստացույցին. Արայիկ Հարությունյան