▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կատեգորիային ես անվանում եմ ընդդիմադիր «քաքլաններ»․ Նարեկ Մալյան

Գրող, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը գրում է․ 

Լրատվամիջոցի միակ գործառույթը իրականությունը հանրությանը փոխանցելն է: Հրդեհի տեսանյութը իրականությունն է: Մեր իրականությունն այդպիսինն է: Հիշեցնեմ որ ուղիղ եթերում մահացավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը, դագաղ Նիկոլի շարասյունը հղի կնոջ վրաերթի ենթարկեց և սպանեց` այդ տեսանյութն էլ էր պտտվում: Զարմանալի է, որ որոշ «էսթետներ» Ազատ գյուղի հրդեհի տեսանյութի տեղադրումը քննադատում են: Իբր եսիմինչ կոդեքսի խախտում է...

Խոսքը դագաղ Նիկոլի թիմակիցներին չի վերաբերվում: Դրանք հրահանգը ստանում են ու անմիջապես սկսում են նույն նարատիվով քննադատել:

Խոսքը «ընդդիմադիր» էսթետների մասին ա: Նրանց` ովքեր Արմեն Գրիգորյանին կենդանության օրոք էսթետիկ պատճառաբանություններով հրաժարվեցին քաղբանտարկյալ ճանաչել, նրանց` ովքեր հղի կնոջ սպանության մասին կիսաձայն խոսեցին որ հանկարծ չծնված երեխայի մահը իրենց ձեռքով չքաղաքականացվի, նրանց` ովքեր քաղաքական հայտարարությամբ դատապարտեցին «Չաուշեսկուների մահապատիժը» ֆուտուրիստական ներկայացումը:

Այս կատեգորիային ես անվանում եմ ընդդիմադիր «քաքլաններ»: Քաքլանները միայն անվտանգ բաներ են սիրում` օրինակ ֆանարիկներով երթեր, պաթոսով բաց նամակներ, անէական պաշտոնյաների հրաժարականի պահանջ, կամ կառավարության ստայանկում թղթերի այրում: Իրական պայքարից քաքլանները վախենում են, բայց քաքլանները իրենց իմիտացիոն գործունեությամբ դագաղ Նիկոլի հետ հավասար կրում են այս ամբողջ արյան պատասխանատվությունը: Մի բան է մխիթարում, որ ընդդիմադիր քաքլանների ժամանակն արդեն ավարտվել է: Վերջնական է ավարտվել:

Իմ տեղեկությունով տեսանյութը հեռարձակել է TV 5 հեռուստաընկերությունը: Լավ է արել, ճիշտ է արել: Եթե կեղծիք եք ուզում` արծրուն լսեք: Սովորեք իրականության հետ առերեսվել: Հո՞ դուք քաքլան չեք:

Իսկ իրական պայքարողներին կոչ եմ անում միանալ այս հեշթեգին:

#դագաղ_նիկոլ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին