▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Հովսեփյանի եղբոր կարծիքը Պերմյակովի պատժի մասին. «ՀԺ»

«ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առաջ:


«Կարծում եմ հայկական դատարանում պիտի դատվի»,– երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփյանը հավելելով, որ «ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը»: Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել. «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել... անպայման ողջունում եմ»,-հայտարարել է ՀՀԿ-ականը: Նա մեր թղթակցին ասել է նաև, որ իր եղբոր Աղվան Հովսեփյանի հետ Գյումրիի իրադարձությունների մասին չի զրուցել և արտահայտում է իր անձնական տեսակետը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին