▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղքատության մակարդակը՝ Հայաստանում.«Ժողովուրդ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2014» տեղեկագիրը, որը ուշագրավ տեղեկություններ է պարունակում: Աշխատությունում բերված է աղյուսակ, որը կոչվում է «Աղքատության մակարդակի ցուցանիշների դինամիկան  2004-2013 թթ.-ին»: Ըստ այդմ, պարզվում է, որ պաշտոնապես Հայաստանում աղքատության մակարդակը 2004-ին եղել է 53,5, 2005-ին` 40,1, 2006-ին` 30,2, 2007-ին՝ 26,4, 2008-ին՝ 27,6, 2009-ին՝ 34,1, 2010-ին`35,8, 2011-ին` 35, 2012-ին` 32,4 եւ 2013-ին՝ 32 տոկոս: Այսինքն՝ պարզվում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին աղքատության ցուցանիշը պաշտոնապես 50 տոկոսից ավել է եղել: Ահա Սերժ Սարգսյանի պատասխանն է Չեմբեռլինին: Իսկ թե այսօրվա պաշտոնական վիճակագրության իրական թվերը, մոտ տաս տարի անց, ինչ նոր բացահայտումների կենթարկվեն, պարզ չէ: Միայն արձանագրենք, որ պաշտոնական վիճակագրությունը չափից ավել անկայուն բնագավառ է, եւ այնտեղ մտնելն այնքան էլ լավ հեռանկար չունի:

 

Շարունակությունը  և ուշագրավ  այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին