ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է․
Երեւանի ավագանու անդամ Դիաննա Ալեքյանի ձերբակալության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելին, դրանք ոչ մի առնչություն չունեն Վարդան Ղուկասյանի հետ։
Համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը մոլորության մեջ է գցում հանրությանը՝ ներկայացնելով անհիմն եւ փաստացի սխալ պնդումներ։
Հորդորում ենք զերծ մնալ չստուգված լուրեր տարածելուց եւ դիմել միայն պաշտոնական եւ հավաստի աղբյուրներին։