▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի հավաքականից ոսկե մեդալ նվաճեց նաեւ Արթուր Դավթյանը։ Նա անգերազանցելի էր հենացատկի եզրափակիչում։

Նախորդ օրը օղակների վարժության եզրափակիչում հաղթողի կոչումը նվաճել էր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր։

Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերի եզրափակիչում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին