▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում ենք՝ սիրելիներս, դուք ասեք և մենք խոստանում ենք, որ դա կանենք․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել  ու գրել է․ 

Հանրային շահի գերակայության սկզբունքը որոշում է մեր ծրագրերի բնույթն ու առաջնահերթությունների դասակարգումը։ Այս մոտեցումը եղել է 5 տարի առաջ մեր նախընտրական ծրագրերում, այսօր էլ այն մեր աշխատանքի ու գալիք նախագծերի հիմքում է, դրանց անբաժանելի մասը։

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքը լավագույն առիթն էր ռետրոսպեկտիվ գնահատելու կատարված աշխատանքը և վերահաստատելու այդ աշխատանքը շարունակելու նոր հայտը՝ ուղղված մեր քաղաքացիներին։

Սա լինելու է Երևանում մեր աշխատանքի շարունակությունը, բայց արդեն այն տեմպերով ու մոտեցումներով, որ ունենք շուրջ մեկ տարի։ Միայն այդպես կարելի է անցյալում թողնել հուսահատության գազելներն ու մահվան վերելակները, ունենալ բարեկարգ այգիներ և բակեր ողջ քաղաքում, ապահովել մեր երեխաներին հիմնանորոգված մանկապարտեզներով, կառուցել նոր ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցվածքներ։

Հետևաբար մենք հաստատակամ ենք շարունակել գործել հանուն մեր քաղաքի, շարունակել լսել մեր քաղաքացիներին և նրանց հետ միասին ոտք դնել վաղվա Երևան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին