Արթուր Աբրահամը պատրաստ է հեռանալ պրոֆեսիոնալ ռինգից, եթե իր իրավաբաններին չհաջողվի առաջիկա մենամարտի պարգեւավճարի շուրջ համաձայնության գալ Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ, հաղորդում է «ՓԱՍՏԻՆՖՈ» -ն՝ հղում անելով Boxingscene-ին:
Նախապես հայտարարվել էր, որ օգոստոսին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը, որը հանդես է գալիս գերմիջին քաշային կարգում, պետք է մենամարտի նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ: Սակայն Աբրահամը դժգոհ է այն գումարի չափից, որն իրեն առաջարկում է գերմանական թիմը:
«Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում չեմ պատրաստվում ռինգ դուրս գալ ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ դրանից հետո: Կդիմեմ նույնիսկ ծայրահեղ քայլի՝ կավարտեմ կարիերաս: Մարզիկների հետ չի կարելի այդպես անարդար վարվել»,-հայտարարել է Աբրահամը: