▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արտակ Զեյնալյան, եթե սա նորմալ է ձեզ համար, ապա նորմալ է Գյումրիի ընտրություններին ձեր թիմի հանդեպ ատելության խոսքը»

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Արտակ Զեյնալյան, ինչո՞ւ եք Դուք նման պահվածք հանդուրժում, ինչո՞ւ եք մի դեպքում հայտարարում, որ հարկավոր չէ ատելության խոսք տարածել, մյուս դեպքում թույլատրում, որ այն ձևավորվի Ձեր իսկ թիմում։
Երևանի ավագանու ընտրություններին Դուք առաջնորդում էիք «Հանրապետություն» կուսակցության պայքարը և հիմա էլ ավագանու կազմում գործունեություն եք ծավալում, այդ ավագանին ղեկավարում է սույն անձը՝ Անի Խաչատրյանը։ Դուք, պարոն Զեյնալյան, օրեր առաջ էիք ատելության խոսք չտարածելու մասին արտահայտվել՝ Գյումրիի ընտրությունների համատեքստում, Դուք մշտապես հանդես եք եկել մարդկանց իրավունքների պաշտպանության դաշտում, բայց այսօր Ձեր իսկ թիմակիցը՝ ակնհայտ ատելության խոսք է գեներացնում Հայաստանում բնակվող ռուս ռելոկանտների նկատմամբ։ Այսօր ես տեսա ռուս ռելոկանտների քաղաքակիրթ ակցիան ու տեսա Ձեր թիմակցի այս խոսքը, որտեղ նա օգտագործում է մարդկանց ազգային պատկանելությունը և նրանց պայքարը որակում՝ որպես «վնգստոց», հոմանիշները՝ հաչոց, հաչ, հաչյուն, ոռնոց։
Եթե այս ամենը նորմալ է Ձեզ համար, ապա արձանագրենք, որ նորմալ է Գյումրիի ընտրություններին Ձեր թիմի հանդեպ գեներացվող ատելության խոսքը»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Հայաստան» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում վիրավորական ու ծաղրական արտահայտություններ է թույլ տվել Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի հատման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների հասցեին: «Հիմա իմ աշխատասենյակում ավելի շատ մարդ կա, քան այստեղ հավաքվածներն են»,- ասել է նա: Խաչատրյանը նաև ցուցարարներին անվանել է Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր իրավունք չունեն «այստեղի բնապահպանությամբ» հետաքրքրվելու, «թող գնան, իրենց երկրի բնապահպանությամբ զբաղվեն»: «Կազմակերպիչ փչող քամիները չեխական էին, հիմա դիմակները պատռվել են, էն ինչ քաղաքապետի աթոռից իրեն հանելուց ասել ենք, որ ռուսական ուղղվածություն ենք նկատում, ակնհայտ է արդեն նմանատիպ էժան ակցիաներով: Երևանում ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ ու գեղեցիկ Երևան ուենանալու նախագծով, որը մենք անելու ենք ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք»,- լրագրողի հետ զրույցում ասաց Անի Խաչատրյանը:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին