Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատել են: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գնդապետի վիճակը լավ է և կազդուրվում է և կրկնակի վիրահատության պատճառը լյարդի շրջանում առկա թարախային արտադրությունն է.
«Ընթացքում հնարավոր են այլ վիրահատական գործընթացներ` գնդապետի առողջացումը արագացնելու նպատակով»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: