Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային վնավածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է ծանր կայուն: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով` գնդապետի կյանքին վտանգ չի սպառնում: Նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, սակայն առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխվի այլ բաժանմունք, իսկ վերջնական ապաքինումը կտևի մի քանի շաբաթ:
Արտակ Բուդաղյանը դեռևս ցուցունք չի տվել: Նա կարող է ցուցմունք տալ միայն այլ բաժանմունք տեղափոխվելուց հետո: Բժիշկը կարծում է, որ գնդապետը հիշում է դեպքի մանրամասները, սակայն չի խոսել նրա հետ այդ թեմայով: