▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթի նոր պատկերը. «ՀԺ»

«Այս տարվա առաջին 11 ամիսներին օդային ճանապարհով ՀՀ–ից մեկնած անձանց թիվը մոտ 22 հազարով գերազանցել է վերադարձածների թվին: Անցած տարվա համեմատ՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն ավելացել է ավելի քան 27 անգամ:

 

Անցած տարվա առաջին 11 ամիսներին, ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական ցուցանիշների, բացասական սալդոն ընդամենը 7 հազար 8 հարյուր էր: Օդային եւ ցամաքային ճանապարհներով Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը, որը որոշակի պատկերացումներ է տալիս արտագաղթի մասշտաբների մասին, կհրապարակվի միայն հաջորդ տարվա հունվարին: Վերջին տարիներին հաստատված տխուր ավանդույթի համաձայն, տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է 30-40 հազար մարդ մոտ 20 խոշոր գյուղի կամ Կապանի պես քաղաքի բնակչություն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին