ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախում սով է ... ու ցեղասպանություն։ Ավելի վատ է, քան 1915-ին։ Միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա Ադր-նը թքած ունի։ Խաղաղապահներն էլ ոչինչ չեն կարող անել։ Չեն էլ ուզում։ Պատճառը մեկն է. Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադր-նի կազմում 2022-ի հոկտեմբերին։ Դրանից հետո Ադր-նն ասում է. էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ, անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։ 1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռ-նը չի պարտվելու։ Արևմուտքը Ռ-նի հետ բարիշելու է։ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը»։
«Արցախում սով է ու ցեղասպանություն․ պատճառը՝ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet