hetq.am-ը գրում է. ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանի գյուղերից մեկի «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջեւ՝ չեզոք գոտում: Նույն աղբյուրը նշել է, որ այժմ հայկական կողմից աշխատանքներ են տարվում սարքը գտնելու ուղղությամբ:
ԼՂՀ ՊՆ լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկությունները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Տեսանյութում 2011թ. սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանված ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարքն է: